Վրաերթից հետո փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
16/12/2024 14:49
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան-Երևան ճանապարհին «Պորշե» մակնիշի անհայտ մեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» և «ԳԱԶ» մեքենաներին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված 52-ամյա Արմեն Գ.-ն մահացել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Պորշեն» վարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ավանի բաժին:
Կատարվում է նախաքննություն: