Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն ՔՊ-ին անդամագրվելու դիմում է գրել
16/12/2024 14:59
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Սարիկ Մինասյանը ՔՊ–ին անդամակցելու դիմում է գրել։ Այս մասին տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ով հաղթի նախնական ընտրություններում, նա էլ կլինի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում:
Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու ապրիլին: