Հուսով ենք՝ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ. ՌԴ ԱԳՆ
16/12/2024 15:03
Մոսկվան հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը,- ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը
«Բոլորը հրավիրված են... հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, այդ թվում՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, կգան Սանկտ Պետերբուրգ... Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցում է իր նախագահության առաջին տարվանից՝ 2000 թ.-ից: Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել այս գագաթնաժողովներն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի վերջին։ Այս հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփման ընթացքում համաձայնեցված և հաստատված ծրագիր չի լինում, Համագործակցության անդամ երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակում իրենց առավել հետաքրքրող հարցերի շուրջ։