Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքները

16/12/2024 18:36

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: «Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Հիշեցնում ենք, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել: Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է հայտարարության մեջ: