Բեռնատար է այրվել
16/12/2024 19:27
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արտակ Ա.-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Հրայր Ազատյանն ու Գառնիկ Սարգսյանը, ովքեր օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչները (օգնետուշիտել), ապա ժամանած հրշեջները պարեկների հետ կանխել են կրակի տարածումը՝ դեպի կցորդ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:
Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտով և ստեկլովատով:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: