Ոսկու գինն ավելի քաղցր է դառնում
16/12/2024 20:33
Այսօր Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից հայրենիք են վերադարձել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը, Հայաստանի հավաքականը:
Երկրպագուները մեծ շուքով «Զվարթնոցում» դիմավորել են աշխարհի չեմպիոնին եւ բրոնզե մեդալակրին:
«Շատ լավ զգացողություն է, որ վերջապես գերծանրքաշայինների ոսկե մեդալը եկավ Հայաստան: Երկար տարիներ այդ մեդալը նվաճել է մի մարդ: Այժմ եկել է ժամանակը, որ այն ուրիշը նվաճի: Աշխարհի առաջնությունում պայքարն ավելի է դժվարանում: Ոսկու գինն ավելի քաղցր է դառնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը: