Իգոր Կիրիլովին սպանել է Ուկրաինան
17/12/2024 13:59
ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության շրջանակում. այս մասին Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Կիևը Կիրիլովին համարում էր ռազմական հանցագործ և միանգամայն օրինական թիրախ՝ նրան մեղադրելով ուկրաինական ուժերի դեմ արգելված քիմիական զենք կիրառելու հրաման տալու համար:
Reuters-ին չի հաջողվել ստուգել տեղեկության իսկությունը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալի օգնականը։ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի է դրվել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել տան մոտ կայանված սկուտերում։
Գեներալ-լեյտենանտ Կիրիլովը ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։