Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է
17/12/2024 19:09
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։