Ալիև. սպասում ենք ռուսական ներդրումների
18/12/2024 12:30
Բաքուն ողջունում է ռուսական ներդրումները «Ղարաբաղի վերականգնման» գործում և ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններ տարածաշրջանում,- Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։
«Սա «ԿամԱԶ» սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի (Ջրական) շրջանում, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես... Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների գալուն»,- ասել է Ալիևը: