Ադրբեջանցիները պաշտոնապես դիմել են Հայաստանին

18/12/2024 12:37

Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտնել այս մասին: Նա ասել է, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է: «Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը»,- ասել է նա: Իսկ «ադրբեջանցիների պատմական հողեր» ասելով Ալիևը նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: