Ալիև. ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ թույլտվություն ստանա
18/12/2024 14:08
Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, իսկ դե յուրե կլքի կառույցը, երբ Վաշինգտոնից թույլտվություն ստանա,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել՝ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում:
«Պարզ է, թե ուր է գնում Հայաստանը: Նա ՀԱՊԿ-ից դե ֆակտո դուրս եկավ։ Մեր տեղեկություններով, միակ պատճառը, որ նրանք դե յուրե դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, այն է, որ նրանք դեռ չեն ստացել Պետդեպարտամենտի թույլտվությունը։ Թույլտվությունը ստանալուց հետո նրանք դուրս կգան»,- ասել է Ալիևը: