Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի
18/12/2024 15:39
«Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար,- Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն է հայտարարել:
«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում», - հայտարարել է նա։
Քուրթուլմուշի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»,- ասել է նա: