Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հրվ. Կովկասում
18/12/2024 16:14
Երևանը և Բաքուն հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում,- ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն է հայտարարել:
«Ի հակակշիռ Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում: Մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին», - ասել է նա: