Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

19/12/2024 11:29

Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում պաշտոնից ազատեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ մարզպետ նշանակվեց ՔՊ նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը: «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է Շիրակի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»,-ասաց Առուշանյանը: Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանը մեկ շաբաթ առաջ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, իսկ մինչ այդ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը: