Ընթանում է կառավարության հերթական նիստը

19/12/2024 13:22

Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 54 հարց, որից չի զեկուցվում 51-ը: Եվս 3 հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին, - «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, - «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, - Դավիթ Առուշանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր: