Պետդեպ. ամերիկյան կողմը շարունակում է աշխատել

20/12/2024 12:27

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի և անձամբ պետքարտուղարի համար. այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը չի կենտրոնանում հիասթափությունների վրա ու պարզապես շարունակում են աշխատել։