Շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակված Լարսում

20/12/2024 14:28

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար կա կուտակված, հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1438 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 587-ը հայկական են։