Լալայանը` սպորտի վաստակավոր վարպետ

20/12/2024 22:58

2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման. այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը։ «Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Վարազդատ Լալայանը։ Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին: