Ահաբեկչություն՝ Գերմանիայում

21/12/2024 10:24

Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Bild թերթի տվյալներով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 80-ը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու, այդ թվում՝ երեխայի մահը։ Տեղի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն: Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50–ամյա մի տղամարդ, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում: