Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին

21/12/2024 15:33

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Չափազանց կարևոր է մեզ համար, թե ինչպես ենք առաջ շարժվելու, գործելու, ապրելու։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, առաջին հերթին հոգևոր ճակատամարտի մեջ։ Ոչ թե նյութական պատերազմի մասին է, այլ առաջին հերթին հոգևոր պատերազմի։ Մենք կհաղթենք այն ժամանակ, երբ կհաղթենք հոգևոր դաշտում։ Մեր կռիվը, պատերազմն արժեքների մասին է, առանց այդ փոփոխությունների, յուրաքանչյուր այլ փոփոխություն, արժեք չեն ունենալու մեզ համար։ Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է, դրանք մեկը մյուսին հաջորդելով ոչ միայն ներքին են, նաև արտաքին են։ Բոլորի ակնկալիքն է, թե երբ ենք հեռացնելու այս չարիքին։ Մարդիկ այլևս չեն հարցնում՝ հնարավոր է, թե անհնար, այլ գիտակցում են, որ հրամայական է, պահանջ։ Մենք խոստացել ենք իրականացնել այդ պահանջը»,- նշել է Սրբազանը։