ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Բելառուսը

23/12/2024 12:38

ԱՄՆ պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից։ Գերատեսչության կայքում ասված է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է չմեկնեն այդ հանրապետություն, իսկ արդեն այնտեղ գտնվողները «պետք է անհապաղ հեռանան երկրից»։ Պատճառների շարքում նշվում են Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, բռնվելու վտանգը, քաղաքացիական անկարգությունների հնարավորությունները եւ ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու դեսպանության սահմանափակ հնարավորությունները։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է կանոնավորապես վերանայեն մեկնելու հնարավոր պլանները արտակարգ իրավիճակի դեպքում։ Սահմանային անցումները հարեւան պետությունների հետ երբեմն փակվում են առանց նախնական ծանուցման։ Հնարավոր են դիվանագիտական անցագրերի չեղարկումներ Լիտվայի, Լեհաստանի, Լատվիայի եւ Ուկրաինայի հետ սահմանին»,- նշված է ծանուցման մեջ։