Լարսում մոտ 850 հայկական բեռնատար կա
23/12/2024 12:42
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2,173 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 847-ը հայկական են։