14-ամյա պատանի է դանակահարվել
23/12/2024 16:17
Դեկտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.30-ին սահմաններում Արարատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով հարվածել է Արարատ քաղաքի բնակիչ 13-ամյա պատանին:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: