Նա ստախոսության բացարձակ չեմպիոն է
23/12/2024 16:15
Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է,- ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն է գրել՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Նույն հաջողությամբ, կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար:
Տեսնես այդ ստերին հավատացող քանի՞ բացարձակ միամիտ հայ մարդ է մնացել աշխարհում»,- գրել է Միկոյանը: