Թուրքիան ու Բաքուն շարունակում են քննարկել «Զանգեզուրի միջանցք»-ը
25/12/2024 12:14
Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ,- Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն է հայտնել:
«Անկարան հավատարիմ է Միջին միջանցքի արդյունավետության բարձրացմանը: Այս ուղղությամբ խոստումնալից նախագծերից մեկը Զանգեզուրի միջանցքն է»,- ասել է Ուրալօղլուն։
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Սակայն Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: