Չանհանգստանա՛լ. պայթեցման աշխատանքներ կլինեն

25/12/2024 13:19

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտի» տարածած հաղորդագրության մեջ։