Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները

25/12/2024 14:29

Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամփը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ Մակրոնն, այդ խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար,- քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է գրում. «Էրդողանը գնում է Դամասկոս, որտեղից, ըստ իսլամական ավանդույթի, գալու է Դաջալը՝ Հակաքրիստոսը, Թրամփը հենվում է ավետարանական համայնքների վրա, որոնք հավատում են, որ Երուսաղեմում Երրորդ Տաճարի կառուցումից հետո սկսվելու է Ահեղ Դատաստանն, ու դա Աստծո կամքն է, Մակրոնը կրոնական սիմվոլիզմներով ելույթ է ունենում Փարիզի Աստվածամոր Տաճարի բացման արարողության ժամանակ, ինչը պետք է համարել Օլիմպիադայի բացման արարողության միստիկ ուղերձների շարունակությունը։ Հ.Գ. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է, մեկ աչքանի չի, ինչպես նկարագրվում է իսլամական ավանդույթներում, խղճուկ է ու հարբեցող, բայց որոշել է Հայաստանից սկսել աշխարհի վերաֆորմատավորումը»։