Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել
25/12/2024 15:43
Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին,- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է այսպես պատասխանել ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին:
«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը։