Հռոմի Պապը հաշտության և խաղաղության կոչ է արել

25/12/2024 18:47

Դեկտեմբերի 25-ին աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել: Պոնտիֆիկոսը կոչ է արել բանակցություններ սկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ դադարեցնելու պատերազմը: «Թող զենքի ձայնը լռի պատերազմից ավերված Ուկրաինայում»,- ասել է նա՝ կոչ անելով «երկխոսության վարել՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»։ Պապը կոչ է արել դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում, վերհղել է Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմում հրադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու կոչը: Նա Գազայում հումանիտար իրավիճակը որակել է «չափազանց ծանր» և խնդրել «բացել երկխոսության և խաղաղության դռները»։ Նաև կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը Սուդանում, որն ավերվել է դաժան քաղաքացիական պատերազմից, և որտեղ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են: Սուրբ Ծնունդը պետք է լինի «բաժանման բոլոր պատերը քանդելու ժամանակը»,- ասել է նա: