Լարսը բաց է, բայց կուտակումներ կան

26/12/2024 12:08

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,735 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 658-ը հայկական են։