Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
26/12/2024 14:33
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված, այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: