Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև

26/12/2024 20:48

ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանալ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով: Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Այսօր հիշեցրեց այս հայտարարության մասին: Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը, Փաշինյանը հակադարձել է, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա մասնակցել, Փաշինյանը պատասխանել է, որ խնդիր չկա: