Անհաջողությունների պատասխանտվությունն իմն է
27/12/2024 11:58
«Այո, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը»,- «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիկսկոպոս Գալստանյանն է ասել այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսին:
«Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է, թե՞ ոչ», այլ՝ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը»:
Սրբազանի խոսքով՝ դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր:
Նա նշել է, որ այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն ու պետականությունը, այլև՝ ավելի սարսափելին՝ ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը:
««Սրբազան Պայքարը» այդ մասին է՝ նյութական չակնկալիքներ ունենալու մասին է, հետևաբար, վերջին վերջակետ կունենա միայն հաղթանակի դեպքում»,- ասել է Սրբազանը: