ՆԱՏՕ-ի գործակալները կեղծ լուրեր են տարածում

27/12/2024 18:56

ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայված օտարերկրյա գործակալների դրդմամբ համացանցում կեղծ տեղեկություն է տարածվում, թե ՌԴ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ իբր բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ վարկածներ մշակելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: «Այդ հարցի շուրջ բանակցություններ չեն եղել նշված երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ։ Ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունն իրականացնում են համապատասխան գերատեսչությունները։ Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա։ Մարդկային ողբերգություններից PR անելու փորձերը համարում ենք անարժանապատիվ և անընդունելի»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։