Հայաստանը ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակի

27/12/2024 23:55

Ադրբեջանական Arilines ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկելու ավիաընկերությունների քաղաքացիական թռիչքները դեպի Ռուսաստան։ «Այս պահին դա նախատեսված չէ»,- «Интерфаксу»-ին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանից դեպի Ռուսաստան չվերթների իրականացման մեջ փոփոխություններ չկան. բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։