Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում Նիկոլի շնորհիվ

28/12/2024 19:18

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիևի հերթական նախապայմանն իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա» հարցին ի պատասխան, Աշոտյանը նշել է․ «Ալիևի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։ Նա այնքան պատրաստակամ և ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ, եթե միջամտելու որևէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։ Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։ Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»։