ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

29/12/2024 15:47

ՀՀ ԱԳՆ-ն X-ում ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին: «Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», - ասվում է հրապարակման մեջ: Հիշեցնենք, որ Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի, հայտնում է Reuters գործակալությունը: Օդանավում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. ավելի վաղ հաղորդվում էր 120 զոհի մասին: