Հրվ․ Կորեայում 7-օրյա սուգ է

29/12/2024 18:27

Jeju Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանումը զոհերի թվով դարձել է Հարավային Կորեայում ավիավթարներից խոշորագույնը, հայտնում է Yonhap-ը։ Դեկտեմբերի 29-ի ժամը 21:07-ի դրությամբ, Jeju Air 7C2216 չվերթի զոհերի թիվը կազմել է 179 մարդ։ Jeju Air 7C2216 չվերթի ինքնաթիռում եղել է 181 մարդ, այդ թվում՝ 175 ուղևոր, 4 բորտուղեկցորդուհի և 2 օդաչու։ Ավիավթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Մուանի միջազգային օդանավակայանում։ Հարավային Կորեայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։