Ադրբեջանը փոխում է ՌԴ քաղաքացիների համար կեցության ժամկետը

29/12/2024 22:28

Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետներում։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ Բանաձևի համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, առանց վիզայի ռեժիմով ժամանում են Ադրբեջան, մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարող երկրում մնալ ավելի քան 90 օր»: Բանաձևը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքուն հայելային միջոցներ կձեռնարկի ի պատասխան ռուսական կողմի սահմանած նոր կանոնների և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետի պահանջների խստացման։