Ինքնաթիռն ընկել է ծովը․ զոհեր կան

29/12/2024 22:30

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ «Ջազիրա» ավիացիոն ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը Ռաս էլ-Խայմա էմիրության ափերի մոտ ընկել է ծովը, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են։ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GCAA) հայտնել է, որ իր օդային աղետների հետաքննության բաժինը ստացել է միջադեպի մասին զեկույցը: Նշվում է, որ աշխատանքային խմբերն ու համապատասխան մարմինները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու վթարի պատճառները։