Իրական Հայաստանի քարտեզն՝ ըստ ԱԺ նախագահի

30/12/2024 09:28

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում ԱԺ-ից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է պատին փակցված քարտեզ։ Քարտեզը վերջին ժամանակներս առաջարկվող այն մակետն է, որը Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։ «Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն՝ ԱԺ նիստերի դահլիճում»,- նկարին կից գրել է Ալեն Սիմոնյանը։