Հունվարը բավական տաք կլինի
30/12/2024 12:42
2025-ի հունվարը բավական տաք կլինի։
«Հիդրոմետեորոլոգիայի եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանը 3-5 աստիճանով ավելի բարձր կլինի նորմից, տեղումները կլինեն նորմից ցածր։ Հունվարի առաջին տասնօրյակին ցերեկը բոլոր մարզերում զրոյից բարձր կլինի, Տավուշում՝ մինչեւ +18։ Շիրակում սառը զանգվածների ներթափանցմամբ սպասվում է մինչեւ -18։ Արարատի մարզում՝ մինչեւ մինուս 7-10։
Սուրենյանը հիշեցրել է, որ սա մեծ սառնամանիք չէ՝ նկատի ունենալով այն, որ դիտարկումների պատմությունը գրանցել է նաեւ մինուս 30 Արարատի մարզում։
Երեւանում առավելագույն ցածր ջերմաստիճանը հունվարին սպասվում է -8 -10 աստիճան մի քանի գիշեր։
Ձյան ծածկը ընդհանուր առմամբ ավելի քիչ է, քան անցած տարի։ Շիրակում՝ 5-15, Կոտայքում՝ 8-20 սանտիմետր, ամենաբարձրն Ապարանում է՝ 30 եւ Ջերմուկում՝ 35 սանտիմետր։
Հունվարի առաջին տասնօրյակը լինելու է առանց տեղումների։ Երեւանում ցերեկը 6-8 աստիճան տաքություն, գիշերը՝ ոչ մեծ սառնամանիք։