«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

30/12/2024 13:58

Կեսգիշերից անց միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներով վերադարձանք Հայաստանի Հանրապետության առաջնագծի տարբեր ուղղություններից,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է գրել: «Տավուշից մինչեւ Սյունիք, ավանդույթի համաձայն, մեր գործընկերների հետ՝ ՀՅԴ մարզային կառույցների ներկայացուցիչների, բարձրագույն հրամանատարական կազմի սպաների ուղեկցությամբ այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին։ Հայտնեցինք մեր երախտագիտությունը Հայաստանի ամենապատվաբեր առաքելության՝ Հայրենիքի պաշտպանության գործին իրենց ներդրման համար։ Տարբեր եղանակային պայմաններում, տարբեր ռազմավարական իրավիճակներում նրանք կատարում են իրենց ՀԵՐՈՍԱԿԱՆ ծառայությունը։ Ջերմ զրույցներ, երբեմն գործնական, առարկայական քննարկումներ դիրքերում, մարտական հենակետերում, այս ամենը դարձել է մեր խմբակցության գործընկերների համար առօրյա կյանք։ Հրաժեշտ տալուց բոլոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին հղում էինք ջերմ մաղթանքներ ու վստահնեցում, որ իրական ՀԵՐՈՍԸ նրանք են»,- գրել է նա։