Արշակ Կարապետյանը Մոսկվայում բերման է ենթարկվել

30/12/2024 18:46

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել,- հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը: Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- ասել է Սարգսյանը: