Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել
30/12/2024 18:48
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։
Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: