ԵՄ դեսպանն ուղերձ է հղել
1/1/2025 11:59
ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին,- Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն է ասել՝ Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:
Նա ամփոփել է 2024-ի ձեռքբերումները և կենտրոնացել այն ոլորտների վրա, որոնցում իրականացվում է Հայաստանի և ԵՄ համագործակցությունը։
Մարգարոսը հիշեցրել է, որ ԵՄ-ն 70 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին։
«Մենք գործարկեցինք Հայաստանի համար խաղաղության եվրոպական հիմնադրամը և շարունակեցինք աջակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը։
Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ենք սկսել Հայաստանի Հանրապետության հետ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն կտա ճանապարհորդել առանց վիզաների, երբ ապահովվեն շարժունակության և անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- ասել է դեսպանը։