ՀԱՊԿ-ի նախագահությունն անցավ Ղրղզստանին

1/1/2025 12:02

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից պաշտոնապես անցել է Ղրղզստանին 2025 թվականի հունվարի 1-ին։ Այս որոշումն ընդունվել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։