ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

3/1/2025 13:44

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: