Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
3/1/2025 15:35
Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։
«Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը՝ 17։00»,– ասված է հայտարարության մեջ։