Օդանավում մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

3/1/2025 15:39

Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մահացած քաղաքացու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Օդանավում մահացածը տղամարդը երկքաղաքացի էր։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է. նրա ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Երևան թռչելիս։ «Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։ Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է»,– նշել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակը։